Սամուել Սեւյանը բաժանել է 1-2-րդ տեղերը

Ամերիկահայ գրոսմասյտեր Սամուել Սեւյանը հերթական անգամ հասատատել է իր բարձր կարգը, գրում է «Ա1+»-ը:
ԱՄՆ-ի շախմատի պատանեկան հավաքականի կազմում մեր հայրենակիցը հանդիպել է Դալասի համալսարանի թիմի հետ, որը համալրված է տարբեր երկրների գրոսմայստերներով: Սամուել Սեւյանը նրանց հետ անցկացրած 10 պարտիայում տարել է 5 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի եւ միայն մեկում է պարտություն կրել: Նա վաստակել է 7 միավոր եւ իր թիմակից Ջեֆրի Քսյոնգի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը:
Դալասի համալսարանի թիմից լավագույն արդյունք ցույց է տվել իսրայելցի Դանի Ռազնիկովը, որը վաստակել է ընդամենը 4,5 միավոր: