Հայաստանից շեֆ-խոհարարը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանում կայացած խոհարարների օլիմպիադայում

Հայուհի Աննա Մաթևոսյանը Հնդկաստանում կայացած Երիտասարդ խոհարարների օլիմպիադայում ճանաչվել է լավագույն մասնակիցը: «ՄԻՐ-24»-ը գրում է, որ «Լավագույն մասնակից» անվանակարգում ներկայացված են եղել  շեֆ-խոհարարներ 50 երկրից:

«Պետք է պատրաստեինք կամ ազգային, կամ եվրոպական ճաշատեսակ: Մենք, բնականաբար, ընտրեցինք ազգայինը»,- ըստ Panorama.am-ի՝ ասել է խոհարարը:

Նրա պատրաստած կերակրատեսակի բաղադրության մեջ եղել է՝ բրինձ, կարտոֆիլ՝ արտաքին շերտը, որի մեջ լցվել է մանր կտրատած և մի քիչ եփված սունկ, գազար և պղպեղ:

Խոհարարները պատրաստել են նաև աղանդեր:

«Այստեղ խնդիր ունեցանք. այն ուղղակի կորել էր սառնարանից: Բայց ամեն ինչ  անցավ»,- ասել է Աննան:

Ռեստորանի ղեկավարությունը որոշել էր ներառել Աննայի պատրաստած կերակրատեսակը իր ճաշացանկում: Հայուհին արդեն սկսել է մշակել նոր բաղադրատոմսեր հերթական խոհարարական մրցույթների համար:

Scroll Up