Ապրիլի 24-ին Թեհրանում դեպի Թուրքիայի դեսպանատուն բողոքի երթ կկազմակերպվի

Թեհրանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայկական համայնքը նախատեսում է անցկացնել բողոքի երթ: Այս մասին«Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Հայոց թեﬕ թեմական խորհրդի հանրային կապերի ղեկավար Գասպար Աﬕրխանյանը:

«Երթը սկսվելու է Ազգային առաջնորդարանի մոտից: Այնտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այդտեղ ծաղիկներ կխոնարհենք, հարգանքի տուրք կմատուցենք, այնուհետև եկեղեցում կմատուցվի պատարագ, որից հետո երթով կշարժվենք դեպի Իրանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ կներկայացնենք ﬔր նամակը»,-ասաց Գասպար Աﬕրխանյանը:

Նրա խոսքով, այս տարի նախատեսվում են տարբեր ﬕջոցառուﬓեր` փորձելով ներգրավել Իրանի մտավորականությանը, իշխանության տարբեր մակարդակի գործիչներին: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրանահայության համար ﬕշտ եղել է առաջնահերթ խնդիր: Տարվա ընթացքում պարբերաբար աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: «Հուսկ» հաստատությունն իրականացնում է ուսուﬓասիրություններ, պարսիկ մտավորականության լայն շրջանակը հոդվածներ է հրապարակում: Պարսկերենով հանդես է լույս տեսնում, որտեղ պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության թեմային: Տեղեկատվական դաշտում ակտիվ աշխատանք է տարվում, բայց, կարծում եմ, որ դեռ անբավարար է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի ժամանակ Իրանի խորհրդարանի փոխխոսնակը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, դա ﬔծ ձեռքբերում է հայ համայնքի համար: Հուսով ենք, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ևս կկարողանանք երկրորդ հաջողությունն ունենալ»,-ասաց Գասպար Աﬕրխանյանը:

Նա նշեց, որ վերջերս խորհրդարան անցած երկու հայ պատգամավորների`Կարեն Խանլարյանի, Ժորժ Աբրահամյանի նախընտրական ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին հետամուտ լինելը: Ըստ նրա` հայկական համայնքը ﬕասնաբար աշխատում է այդ ուղղությամբ: Անդրադառնալով Արցախի հարցին` Գասպար Աﬕրխանյանը նշեց, որ իրանահայ համայնքն առաջին իսկ օրերից Արցախի կողքին է եղել և հիմա էլ ամուր կապեր են հաստված: Ըստ նրա` պարբերաբար իրանահայերն այցելում են Արցախ, ակտիվ համագործակցություն կա տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթական:

Ինչ վերաբերում է Իրանի իշխանություններին, ապա Գասպար Աﬕրխանյանը նշեց, որ Արցախի հարցի հետ կապված ﬕշտ էլ Իրանի իշխանությունների դերը դրական է եղել:

Scroll Up