Հայտնի են Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հալեպահայ թեկնածուների անունները

Մարտի 14-ին` Սիրիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպես միասնական արտահայտություն, իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում ընտրել են հալեպահայ համայնքը ներկայացնող թեկնածուներին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Հալեպի հայկական երեք կազմակերպությունները թեկնածուների առաջադրումից հետո միասնական հանդիպում են ունեցել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ և թեկնածուների համար ստացել նրա օրհնությունը:
Հալեպահայ համայնքի կողմից Սիրիայի խորհրդարանի պատգամավորի 7 թեկնածուներ են ընտրվել`
Ժիրայր Ռեիսյանը
Րաֆֆի Ավետիսյանը
Մարիա Գաբրիելյանը
Ծերուն Գահվեջյանը
Հարութ Յորտեկյանը
Շահե Մինասյանը
Կարապետ Շուշանյանը