Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները այցելել են հեռավոր զորամասեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/արցախ.jpg)
Նախօրեին՝ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող «Արցախի բալիկներ» և «Արցախի փոքրիկ երգիչներ» համույթների սաները համերգային ծրագրով են հանդես եկել Պաշտպանության բանակի հեռավոր 2 զորամասերում։
ՊԲ հրամանատարության, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության համագործակցությամբ կազմակերպված համերգին համույթների սաներն ու անհատ կատարողներ հանդես են եկել հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատես զինվորների կողմից, ովքեր ինքնաբուխ կերպով միացել են պարային կատարումներին:
Բացի այդ՝ համերգի կազմակերպիչները զինվորներին համար քաղցրավենիքի ծանրոցներ են տարել: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի խոսքով առանձնապես տպավորիչը զինվորների ակտիվ մասնակցությունն էր ազգագրական պարերին, որի ընթացքում նրանք ներկայացրել են նաև «Բերդ» պար:
«Մեր գլխավոր նպատակը եղել և մնում է բանակ-հասարակություն ամուր կապին մշակութային ջերմություն հաղորդելը և զինվորների ակտիվ մասնակցությունը մեր համույթների երգ ու պարերին, կարծում եմ, վկայում է, որ ծրագիրը նպատակին է ծառայում »,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է Ա. Հովսեփյանը:
Նշենք, որ համերգից հետո համույթի երեխաներն ու նրանց ուղեկցողները զորմասում հյուրասիրվել են զինվորական ճաշով: