Անուշ Նագգաշյանը Հայաստան է բերել Խրիմյան Հայրիկի բացառիկ ձեռագիրը

Սփյուռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը վերջերս է գտել Խրիմյան Հայրիկի անտիպ չափածոներից մեկը: Հայաստան է եկել Հայրիկի ձեռագիրն ու դրա հետ հայտնաբերված լուսանկարները Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու:

Խրիմյան Հայրիկն այն վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ենթադրաբար, խոսքը Բեռլինի հայտնի վեհաժողովի մասին է:

Ձեռագիրը, Խրիմյան Հայրիկի այս լուսանկարն ու հայ որբերի երկու այլ լուսանկար Անուշ Նագգաշյանին փոխանցել է Անգլիայում բնակվող մեր հայրենակից Աբրահամ Մնացականյանը: Նրա բարեկամները 40 տարի առաջ մի հայ ընտանիքից տուն են վարձակալել, նրանցից գնել են նաեւ գրասեղան, որի գաղտնի դարակն Աբրահամ Մնացականյանի դուստրը վերջերս է հայտնաբերել: Հենց այդ գաղտնի դարակում էլ պահված են եղել ձեռագիրն ու լուսանկարները։

Մայր Աթոռի Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենադարանի գրատանում մարտի վերջին հնատիպ գրքերի ցուցահանդես կբացվի, որի ժամանակ, իբրեւ բացառիկ նմուշ, կցուցադրվի նաեւ Խրիմյան Հայրիկի այս ձեռագիրը:

Մանրամասները՝ «Երկիր մեդիայի» տեսանյութում:

Scroll Up