Սիդնեյի Գոլստըն վարժարանը միջինից բարձր ցուցանիշ է գրանցել ազգային գնահատման ծրագրի (NAPLAN) արդյունքներով

Ավստրալական կրթական ծրագրի (ACARA) գնահատման արդյունքներում Սիդնեյի Գոլստըն վարժարանը միջինից բարձր ցուցանիշ է ունեցել “NAPLAN”-ի արդյունքներով: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է armenia.com.au կայք-էջից:

Գոլստըն վարժարանի տնօրեն Էդվարդ Դեմիրճյանը նշել է, որ սա շատ էական ձեռքբերում է և ցույց է տալիս, որ վարժարանը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի շարունակեն բարելավել ակադեմիական ձեռքբերումները և ուսանողների ցուցանիշները: Նաև հավելել է, որ Գոլստըն վարժարանը պետության վեց դպրոցներից մեկն է, որը արժանանում է նման արդյունքների:

Scroll Up