Սրբոց Նահատակաց թանգարանը. BBC-ն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցու պատմությանը

Սիրիայի Դեր Զոր քաղաքում 25 տարի առաջ եկեղեցի կանգնեցվեց` նվիրված 1915-ի կոտորածների ժամանակ նահատակված հայերին:  Ճակատագրի հեգնանքով բռնության զոհերի հիշատակին կանգնեցված կոթողն այժմ կործանվում է ռմբակոծության հետևանքով», – ըստ Tert.am-ի` BBC հեռուստաընկերությունը հոդված է հրապարակել` ներկայացնելով Սիրիայի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Հոդվածագիրը նկարագրում է եկեղեցու կենտրոնում գտնվող դամբարան-սրբավայրը, որը ավազով պատված թումբ է ներկայացնում, որի գագաթին մարդկային մնացորդներ են տեղադրված:

«Ես ցնցված էի` տեսնելով ոսկորները: Դրանք չեն ստիպում քեզ սգալ կամ լաց լինել, այլ ստիպում են խորասուզվել մտքերի մեջ` պարզ, արժանավոր ու ազնիվ», – աղբյուրը մեջբերում է  բրիտանահայ գրող Նուրիցա Մաթոսյանին, ով եկեղեցի է այցելել 2001-ին: Մաթոսյանի նախնիները  նահատակվել են հարյուր տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության ժամանակ:
«Տարիների ընթացքում Դեյր Էլ Զորը «խոշոր ուխտատեղի է դարձել հայերի համար, բայց Հայ նահատակների հուշարձանը քառորդ դարից էլ քիչ մնաց կանգուն: 2014-ին այն պայթեցվեց «Իսլամական պետության» և «Ալ-Կաիդային» կից «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների միջև ռմբակոծության հետևանքով», – անդրադառնում է հոդվածագիրը:
Աղբյուրը նշում է, որ քաղաքացիական պատերազմի բռնկումից առաջ Սիրիայում 100 000 էթնիկ հայ էր բնակվում, որոնցից շատերը տեղահանությունների ենթարկվածների ժառանգներ էին:

Scroll Up