ԱՄՆ-ում մահացել է համայնքային գործիչ Ջորջ Յակուբյանը

Փետրվարի 29-ին ծանր հիվանդությունից հետո 79 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց համայնքային գործիչ, հաջողակ դեղագործ   Ջորջ Յակուբյանը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Ջորջ Յակուբյանը Ցեղասպանության վերապրածների զավակ էր՝ ծնված Ֆիլադելֆիայում: Հաջողակ դեղագետը երկար տարիներ ծառայել է հայ համայնքին՝ ղեկավարելով հայկական կազմակերպություններ:

36 տարի շարունակ լինելով «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամ՝ 2002-ին նա ընտրվել է նաև իբրև ավագ սպարապետ:

Scroll Up