ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը:

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ բանաձևի հեղինակները նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն են եղել:

Հավելենք, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն ու Սենատը անցյալ տարի վավերացրել են նման բանաձև:

Ջորջիան ԱՄՆ հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենդսիր մարմիններում:

Scroll Up