Գոլդբերգը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը կրել է պոլսահայ վարպետի թևնոցը

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ և հաղորդավարուհի Վուփի Գոլդբերգը «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացել է պոլսահայ վարպետի պատրաստած զարդով:
Թուրքական «demkrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Օսկար», «Էմմի», «Գրեմմի» և «Թոնի» մրցանակների բազմակի դափնեկիր Վուպին փետրվարի 29-ին Լոս Անջելեսում կայացած 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրել է պոլսահայ հայտնի ոսկերիչ-արծաթագործ Սևան Բըչաքչըի թևնոցը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ` Հայ ոսկերչի ստեղծագործությունը դարձել է երեկոյի ամենաքննարկված զարդերից մեկը: Գոլդբերգը նշել է, որ թևնոցի հեղինակը ստամբուլաբնակ մի վարպետ է:
Հայտնի է, որ Բըչաքչըն վերոնշյալ թևնոցի լուսանկարնեն ավելի վաղ հրապարակել էր Instagram-ում: