Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Անդրանիկ զորավարին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
Անդրանիկ Օզանյան 

Այսօր` փետրվար 25-ին, լրացավ հայ ֆիդայի, զորահրամանատար և պետական գործիչ Զորավար Անդրանիկի ծննդյան 151- ամյակը: Մեծ է Անդրանիկ Օզանյանի դերը հայ ազատագրական շարժման գործում: Նա անցել է այնպիսի իրադարձությունների միջով, որտեղ առկա էին թուրքական ահաբեկչությունները, Առաջին համաշխարհային պատերազմի գործողությունները և նա դարձավ այդ ամենի անմիջական մասնակիցն ու կրողը:

Ի տարբերություն մեր շատ երևելիների `Զորավար Անդրանիկն այն բացառիկ անհատներից է, ով իր կենդանության օրոք դարձել է վիպասքերի, առասպելների և բազմաթիվ երգերի հերոս: Նրա անունով են կոչվել հրապարակներ, փողոցներ, և դպրոցներ:

Akhaltskha.net-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում հարգել են հայ զորավարի հիշատակը: Երեկ կենտրոնի Հայոց լեզվի դասը նվիրվեց հայ զորահրամանատարին, որից հետո տեղի ունեցավ «Զորավար Անդրանիկ» ֆիլմի դիտումը:

Scroll Up