Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի Կենտրոնական զբոսայգում

Գլենդելի քաղաքային խորհուրդը Հայ-ամերիկյան թանգարանի նախագծի հեղինակներին առաջարկել է նախանշված վայրի փոխարեն թանգարանը կառուցել քաղաքի Կենտրոնական զբոսայգում, armradio.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է  Glendale News Press- ը։

Ավելի քան մեկ տարի առաջ խորհրդի անդամները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեի հետ ստորագրել էին բացառիկ բանակցային համաձայնագիր, որը թույլ էր տալիս  նախագծող խմբին Վերդուգո Ռոադի եւ Մաունթայն Սթրիթի կողքին` մոտ 5 հա ավտոկայանատեղի վրա, կառուցել թանգարանը։

Քաղաքապետ Արա Նաջարյանը նշել է, որ խորհրդի նպատակը չէ տարանջատել համայնքները մեկ մյուսի։ «Թանգարանի գաղափարը հիանալի է: Մենք բոլորս դրա համար փորձում ենք գտնել լավագույն վայրը»,- ասել է նա:

Scroll Up