Արցախյան շարժման 28-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղ

Փետրվարի 21-ին Արցախի զորամասերից մեկում կազմակերպվեց «Պիտի գնանք՝ վաղ թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Արցախյան շարժման 28 ամյակին: Խաղի նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն էր:

aparaj.am-ի փոխանցմամբ՝ խաղին մասնակցում էին` «Մոնթե», «Մարտիկ», «Նժդեհ», «Ֆիասկո» եւ «Դուշման» թիմերը:

Խաղի երեք փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Մոնթե» թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեց «Ֆիասկո» թիմը, երրորդ տեղ` «Մարտիկ» թիմը:

Զորամասի ֆիզպատրաստության պետ  Ալեքսանդր Հարությունյանը ողջունել է ԱԵՄ-ի  նախաձեռնությունը եւ նշել, որ նման միջոցառումներն ավելի հաճախ պետք է կազմակերպվեն, քանի որ նպաստում են մասնակիցների ինտելեկտուալ մարզմանն ու բանակ-հասարակություն կապի սերտացմանը:

Մասնակից թիմերը պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով:

մրցույթ մրցույթ1

Scroll Up