Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի բռնցքամարտի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկներն, ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի բռնցքամարտի առաջնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանն, այս մասին առաջիկայում ֆեդերացիան հանդես կգա հայտարարությամբ: Մայիսին կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Հայ բռնցքամարտիկներն առայժմ չունեն օլիմպիական խաղերի ուղեգիր: Միակ վարկանիշային մրցաշարը, որտեղ հնարավոր է նվաճել մասնակցության իրավունք՝ կլինի ապրիլի 7-ին Թուրքիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը:

Scroll Up