Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն: