Նինոծմինդայում ձնե քանդակների մրցույթում հաղթող է ճանաչվել Ցեղասպանության հուշահամալիրի քանդակը

Փետերվարի 10-ին Նինոծմինդա քաղաքի մշակութային կենտրոնի դիմաց, տեղի ունեցավ ձնից պատրաստված քանդակների մրցույթ, որը կազմակերպվել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի կողմից: Այս մասին <Հայերն այսօր>-ը տեղեկանում է akhaltskha.net կայքից:
Նման մրցույթ Նինոծմինդայում անցկացվում է առաջին անգամ: Մրցույթին մասնակցեցին 5 թիմեր Նինոծմիդա քաղաքի 3 դպրոցներից, ինչպես նաև` Օրոջալարի և Մեծ Խանչալիի գյուղական դպրոցի թիմերը: Մասնակիցները մրցույթի ժամանակ ստեղծեցին գեղեցիկ ստեղծագործություններ:
Ժյուրիի որոշմամբ՝ մրցույթի հաղթող ճանաչվեց Օրոջալար գյուղի դպրոցի թիմը, որը կառուցել էր ձյան շերտից Ծիծեռնակաբերդը: Երկրորդ տեղը գրավեց Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը, իսկ 3 տեղը շնորհվեց Նինոծմինդայի թիվ 2 ռուսական դպրոցին:
Բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ և պատվոգրեր կազմակերպիչների կողմից: