Թուրք ռեկտորի կարծիքով իր դեմ գրագողության մեղադրանքները հայերի ձեռքի գործն են

Ռոտերդամի իսլամական համալսարանի ազգությամբ թուրք ռեկտոր Ահմեթ Աքգյունյուզը մեղադրվում է գրագողություն կատարելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Odatv» լրատվական կայքը, հղում անելով Հոլանդիայում հայտնի Volkskrant թերթին հարցազրույց տված գիտնակնանների խոսքերին, գրում է, որ Աքգյունդյուզն իր աշխատություններում տեղեկություններ է օգտագործել առանց՝ հղում անելու սկզբնաղբյուրներին: Ըստ գիտնականների՝ դա ոչ այլ ինչ է, քան՝ գրագողութուն է:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ մտերիմ կապեր ունեցող սույն համասարանի ռեկտորը հայտնի է ալևիների, քրդերի, հայերի, ինչպես նաև Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի աջակիցների հասեցին արած բազմաթիվ բացասական հայտարարություններով:
Աքգյունդյուզը գրագողության մասին լուրերը հերքող հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ այս մեղադրանքները հայերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ԱԶԿ-ՔԲԿ) կողմնակից «բանսարկուների» ձեռքի գործ են: