Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն

Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում, գրում է ermenihaber.am:

Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիևը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին:

Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների (վարչատարածքային միավոր-EH) կողմից:

«Իհարկե ներկայացուցիչներ են լինելու նաև Սիրիական Քուրդիստանը կառավարող «Ժողովրդական միություն կուսակցությունից» (PYD)»,- նշել է քուրդ գործիչը:

Թուրքիայի բարձրագույն իշխանությունները Սիրիայի քրդերի շրջանումամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող PYD-ին բազմիցս բնութագրել են,որպես ահաբեկչական բնույթի կուսակցություն ու մեղադրել Թուրքիայումահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ:

Պատիևը տեղեկացրել է, որ իրավաբանական տեսանկյունից ներկայացուցչությունը Ռուսաստանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ՀԿ-ի կարգավիճակ կունենա, սակայն  փաստացի կգործի դասպանատան ֆորմատով:

Քուրդ պաշտոնյան տեղեկացրել է, որ ծրագրում են նմանատիպ գրասենյակներ բացել նաև Ֆրանսիայում և Գերմանիայում:

Scroll Up