Ազգությամբ հայ Ջո Հոկեյը նշանակվել է Միացյալ Նահանգներում Ավստրալիայի դեսպան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/Ջո-Հոկեյ.jpg)
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի նորանշանակ դեսպան Ջո Հոկեյը:
«Հայերն այսօրը» դեռևս 2015 թվականի դեկտեմբերին տեղեկացրել էր, որ Ավստրալիայում հայտնի է դարձել ԱՄՆ-ում այդ երկրի նոր դեսպանի անունը: Ազգությամբ հայ Ջո Հոկեյի թեկնածությունը հաստատել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը:
Հիշեցնենք, որ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը Ջո Հոկեյը 2 տարի շարունակ զբաղեցրել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Ավստրալական քաղաքական դաշտում հայազգի նախարարը հայտնի է իր տնտեսագիտական բարձր գիտելիքներով և գործուն ամերիկյան կապերով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հայերն այսօրը», դեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար ճաշասրահում տեղի ունեցած Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթի ժամանակ Ջո Հոկեյը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Ջո Հոկեյի հայրն ազգությամբ հայ Ռիչարդ Հոկեյդոնյանն է, իսկ մայրն ավստրալուհի է: