Թուրքիայում ձերբակալել են քուրդ կին քաղաքապետին

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է  քրդաբնակ Շրնաք նահանգի Չիզերի կին քաղաքապետ Լեյլա Իմրեթին։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարությունը օրեր առաջ դադարեցրել էր Ջիզրեի քաղաքապետ Լեյլա Իմրեթի լիազորությունը, որից շատ չանցած՝ հունվարի 21-ին կին քաղաքապետը ձերբակալվել ու տարվել է ոստիկանություն։

Ըստ NEWS.am-ի` ձերբակալման պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Նշենք, որ քրդաբնակ Ջիզրեում թուրքական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, որի ընթացքում կրակում են ցանկացած շարժվող կետի վրա։ Մոտ 40 օր տեւող փողոց դուրս գալու արգելքի ժամանակ ոստիկաններն ու զինվորականները սպանել են տասնյակ անմեղ քաղաքացիների։

Scroll Up