Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան տարածաշրջանի ղեկավար է նշանակվել Միհրան Թումաջյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/nshanakum.jpg)
Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան տարածաշրջանի ղեկավար է նշանակվել Միհրան Թումաջյանը: Այս մասին տեղեկացնում են կառույցի լրատվական ծառայությունից:
Թումաջյանը 1996 թ ից ի վեր ակտիվորեն համագործակցել է Համագումարի հետ, երբ նա փորձառություն էր ձեռք բերում Ռազմավարական եւ Միջազգային Հետազոտությունների Կենտրոնում՝ որպես համագումարի ԹերջենյանԹոմաս ամառային դպրոցի մասնակից Վաշինգտոնում։ Թումաջյանը հաջորդ ամառ արդեն համակարգում էր դպրոցի ծրագիրը և ներդրում է ունեցել համագումարի հանրային բաժնում։ Թումաջյանը կրկին միանում է Համագումարին՝ 15 տարի շարունակ ղեկավար պաշտոններ գրավելով հեռահաղորդակցման եւ ձեռնարկության ծրագրային ոլորտներում։
«Միհրանը համագումարի ընտանիքի անդամ է եղել մոտ 2 տասնամյակ, և մենք ուրախ ենք նրան պաշտոնապես ընդունել մեր թիմ», ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։