ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ ՊՆ-ում մասնակցեց խորհրդակցության
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/FOTO1.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, սփյուռքի, առողջապահության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ու ՀՀ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում նշված պետական մարմինների կողմից ներկայացվել է տարեկան հաշվետվություն՝ 2015 թվականի ընթացքում երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու ուղղությամբ տարված աշխատանքների և կազմակերպված միջոցառումների մասին:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ակտիվ անդամներ Արա Կետիկյանին, Լիպարիտ Տիգրանյանին, Համլետ Հայրապետյանին, Սեյրան Ծատուրյանին, Արման Գրիգորյանին և Վարդան Վարդանյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվոգրերով:
Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մասնագիտական առաջընթացի և արդյունավետ աշխատանքների համար ՀՀ ՍՆ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նայրի Մուրադյանը պարգևատրվեց Երկրապահ կամավորականների միության «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, իսկ ՀՀ ՍՆ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության բաժնի պետ Աստղիկ Ասատրյանը՝ ՀՀ ՊՆ պատվոգրով: