Ազատագրված Ղնեմիեի Ս. Գևորգ եկեղեցու խաչը իջեցված է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/Ղնեմիէ1.jpg)
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Հալեպի «Գանձասար» պարբերականի թղթակից Հովիկ Շեհիրյանը՝ տեղացիներից քաղելով տեղեկություններ հայտնել է, որ Սիրիական բանակի կողմից հունվարի 21-ին ազատագրված Ղնեմիե գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին զինյալ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ գտնված շրջանում մասամբ վնասվել է:
Զինյալ խմբավորումներն իջեցրել են եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է:
Հավելենք, որ Ղնեմիեն եղել է հայկաբնակ գյուղ, որտեղ գտնվում է Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1875 թվականին Ղնեմիեի բնակիչների կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայության համաձայն, 1875 թվականին այն նորոգվել է, իսկ եկեղեցին մինչ այդ մոտ 300 տարվա պատմություն է ունեցել:
1959 թվականին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի նախաձեռնությամբ ծրագրվում է կիսաքանդ կեղեցու կառուցումը: Պաշտոնական հիմարկեքը կատարվել է 1959 թ. օգոստոսի 9-ին, իսկ նորաշեն եկեղեցու օծումը՝ 1960 թ. հուլիսի 31-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի ձեռամբ: 1997 թ. Բերյո Հայոց Թեմի կողմից վերանորոգվել է գմբեթը: