Դինքի հիշատակին միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր անկյուններում

Պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցի առնչությամբ հիշատակի արարողություններ տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հիշատակի արարողություններ կկայանան Թուրքիայի երեք քաղաքում` Ստամբուլում, Անկարայում և Բուրսայում:
Գերմանիայի Բեռլին և Քյոլն, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքները ևս միացել են Դինքի հիշատակին` միջոցառումներ կազմակերպով քաղաքների թվին: Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հիշատակի արարողությունը տեղի կունենա հունվարի 24-ին, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` փետրվարի 8-ին:
Հունվարի 19-ին Երևանում ևս նախատեսվում է միջոցառում, որի մասնակիցները 17:00-ին կհավաքվեն քաղաքապետարանի մոտ` անցկացնելով ստորագրահավք և պահանջելով, որ քաղաքի փողոցներից մեկը անվանվի Դինքի անունով: Ստորագրահավաքից հետո ներկաները քայլերթ կիրականացնեն դեպի Հանրապետության հրապարակ