Այս տարի 774 տոննայով ավելի թարմ պտուղ-­բանջարեղեն է արտահանվել

2016 թվականի հունվարի 18-­ի դրությամբ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ­ բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց:

Այս մասին  տեղեկացրեցնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի զրո տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։ Հայկական թարմ պտուղ­բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա։

Scroll Up