Թուրք լրագրողը կոչ է անում հայերի օրինակով քրդերին տեղահանել դեպի Սիրիա ու Իրաք

Թուրքական Haberlinks կայքի լրագրող ու լրատվական խորհրդատու Ջան Բիլջանը կոչ է արել Թուրքիայի արեւելքում ապրող քրդերին տեղահանել դեպ Սիրիա, Իրաք ու Իրան։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Ջան Բիլջանը թվարկել է քրդական հարցի լուծման համար անհրաժեշտ քայլերը՝ Թուրքիայի արեւելքում քրդերին պետք է զրկել պետական առողջապահական ծրագրերից, սոցիալական օգնություններից, պետական ծրագրերից ու գումարային օգնություններից։ Նա կոչ է արել քրդաբնակ շրջաններում ավելացնել ոստիկանների ու զինվորականների իրավասությունները, երկարացնել ու ընդլայնել փողոց դուրս գալու արգելքները, փակել նրանց մուտքը դեպի Թուրքիայի զարգացած շրջաններ եւ նրանց տեղահանել  դեպի Սիրիա, Իրաք ու Իրան։

Scroll Up