Ադրբեջանն Արցախի ուղղությամբ դիվերսիայի փորձ է կատարել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/diversia.jpg)
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ17 և ՌՊԳ7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: