Պայթյուն Դիարբեքիրում. 5 զոհ և տասնյակ վիրավորներ

Հղում անելով թուրքական լրատվամիջոցների տեղեկություններին` «BBC»-ն հայտնում է, որ թուրքական Դիարբեքիր քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենա է պայթել, որի հետևանքով կա առնվազն 5 զոհ: Շուրջ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել են նաև հարակից շինությունները:
Ըստ Panorama.am-ի՝ ենթադրվում է, որ մեքենայում պայթուցիկ է տեղադրված եղել: