Նվերներ զինվորներին՝ հին տոմարով Նոր տարվա կապակցությամբ

Հայկական հին տոմարով Նոր տարվա կապակցությամբ Մարտակերտի շրջանի Ծմակահողի հիմնական դպրոցի տնօրեն Սպարտակ Ավանեսյանը և դպրոցի զինղեկ Արամ Ասրյանն այցելել են առաջնագիծ` շնորհավորելու զինվորներին տոնի կապակցությամբ:

Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը «Արցախպրես»-ին տեղեկացրեց, որ Ծմակահողի դպրոցի աշակերտները դիրքապահ զինվորների համար ծանրոցներ էին պատրաստել, որոնք դպրոցի տնօրենը և զինղեկը հասցրել են առաջնագծի զինվորներին: Աշակերտներն արկղներում տեղադրել էին զինվորներին ուղղված նամակներ:

Ծանրոցներից մեկը պատրաստել էր Ծմակահողի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Էլմիրա Սարգսյանը: Նա բոլոր տատիկների անունից նամակ է գրել «սահմանապահ թոռանը»:

 

Scroll Up