ՊԲ­-ն ճնշել է հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

Ղարաբաղա­ ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 12-­ին և լույս 13-­ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) ու ՀԱՆ­17 տիպի նռնականետից (19 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Scroll Up