ՊԲ-ն ճնշել է հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

Ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) ու ՀԱՆ17 տիպի նռնականետից (19 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: