ԱՄՆ-ում հայ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել մեքենայաշատ մայրուղու վրա (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/օդաչու.jpg)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մուրփարք շրջանի 23-րդ մայրուղու վրա տեղի է ունեցել արտակարգ պատահար` հայազգի օդաչուի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ktla.com կայքը, թեթևշարժիչային ինքնաթիռը, որը վարելիս է եղել օդաչու Սևակ Սարգսյանը, չնախատեսված վայրէջք է կատարել մայրուղու վրա` երթևեկության պիկ ժամին:
«Մենք շարժիչի հետ խնդիր ունեինք, ուստի վայրէջք կատարելն անհրաժեշտ էր»,- tert.am-ի փոխանցմամբ՝ իր արարքը մեկնաբանել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ ինքն անչափ անհանգստանում էր ու գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի վայրէջքի հետևանքով ներքևում գտնվողներից որևէ մեկը չտուժի։
Աղբյուրը մանրամասնում է, որ Սարգսյանն ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել: