Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-­ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, Էդուարդ Շարմազանովն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

Երկուստեք կարեւորվել է Հայաստան­-Արցախ-­Սփյուռք եռամիասնության ամրապնդումն ու հետագա կայուն, անշեղ զարգացումը: Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանին, համայնքի ներկայացուցիչներ Կարեն Տեր­-Հովհանեսյանին եւ Քրիստինե Հակոբջանյանին՝ Տալլինում Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար:

Scroll Up