Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Scroll Up