33 տարի անց ASALA-ի մարտիկի աճյունը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա

1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ASALA-ի իրականացրած ամենակարևոր գործողություններից մեկի մասնակից Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնվել է նրա՝ Ֆրանսիայում ապրող ընտանիքին:
Էքմեքչյանը օդանավակայանում իրականացրած զինված հարձակման ժամանակ վիրավորվել էր և թուրքական դատարանի որոշմամբ 1983 թվականի հունվարի 28-ին մահապատժի էր ենթարկվել:
Մահապատժից հետո մոտ 30 տարի անց Էքմեքչյանի ընտանիքը դիմել էր Թուրքիայի համապատասխան իրավական մարմիններին՝ Լևոնի աճյունը Փարիզ տեղափոխելու համար:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` օրեր առաջ Էքմեքչյան ընտանիքը ժամանել է Անկարա: Ստանալով բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և ավարտելով  թղթաբանական գործընթացը՝  Էքմեքչյան ընտանիքի ներկայությամբ Անկարայի Ջեբեջի գերազմանատանը գտնվող Լևոն Էքմեքչյանի գերեզմանը բացվել է: Լևոն Էքմեքչյանի աճյունը տեղափոխել են Փարիզ՝ այնտեղ արտաշիրիմելու նպատակով:

1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը, որի ընթացքում վիրավոր ու ուշագնաց վիճակում գերեվարվել է Լևոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։ 1983 թվականի հունվարի 28-ին թուրքական իշխանությունների կողմից Լևոն Էքմեքչյանը մահապատժի է ենթարկվել: Նրա մարմինը թաղել էին Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը:

ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին:

Scroll Up