Հունվարի 8-ն աշխատանքային օր է

2016 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հարգելի գործընկերներ, միշտ հարց են տալիս` արդյոք աշխատանքային օր է հունվարի 8-ը: Այո, աշխատանքային օր է: Կառավարության կողմից որևէ փոփոխություն չի արվել և օրենսդրությունը գործում է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ավելացրեց նաև, որ նույնիսկ հունվարի 4-ին որոշ նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ աշխատելու են, 2016 թվականի ծրագրերի մասով քննարկումներ են կազմակերպելու: