Ամանորի հանդիպում սիրիահայ երեխաների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/logo1.jpg)
Դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 15:00-ին, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակների աջակցությամբ (Հասցե՝ Զ. Քանաքեռցու 1) տեղի կունենա Ամանորի հանդիպում սիրիահայ երեխաների հետ, որի ընթացքում փոքրիկներին կբաժանվեն Ամանորի նվերներ և տոնական քաղցրավենիք: