Կարլոս Մելքոնյանը` Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Կառլոս.jpg)
Հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը դեկտեմբերի 23-ին նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը:
Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակված Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»:
Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում: