Կարլոս Մելքոնյանը` Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում

Հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը դեկտեմբերի 23-­ին նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը:

Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակված Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»:

Կարլոս Մելքոնյանը 1980­-ական թվականներին աշխատել է Արգենտինայի կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում:

Scroll Up