ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հանդիպման միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն հանդես են եկել հայտարարությամբ, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական էջում:

«Նախագահների հանդիպումը նրանց  համար հնարավորություն էր հստակեցնել իրենց դիրքորոշումները դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Նախագահները քննարկել են վերջին շրջանում գրանցված հարձակման դեպքերը և արտահայտել մտահոգություն կիրառված զենքով մարդկանց պատճառված վնասների, ավերածությունների առնչությամբ: Նախագահները պաշտպանում են Համանախագահներին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաև հետաքննական մեխանիզմների ներդրման գործում:

Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ներկայումս բանակցությունների սեղանին դրված լուծման ուղղությամբ: Նրանք նաև վերահաստատել են, որ հավատարիմ են Մինսկի խմբի ձևաչափին:

Համանախագահները, ինչպես նախկինում, պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ միջնորդելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, համաձայնեցված լուծման համար:

Scroll Up