Գ.Չենբերջյանը և Լ.Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/Բակո-Սահակյան1.jpg)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: