Հայկական հարցը և ռազմական պայքարը Թուրքիայի դեմ. ներկայացնում է արաբական պարբերականը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/b8eb185f-eedc-49cc-b32c-f8651c96958f.jpg)
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ գրող և գրաքննադատ Մուհամեդ Հուջազին «Էլ Մեյադին» թերթում գրում է «Խենթի պատմություն» ֆիլմի մասին: Ֆիլմը պատմում է զոհի մասին, որը ցանկանում է հանդիպել իրեն վնասողին: Ֆիլմում ներկայացվում է Թուրքիայի դեմ ռազմական պայքարը, որը տակավին չի ճանաչել ջարդերը:
Հուջազին գրում է.
-Ֆիլմը ազնիվ է, համարձակ և բացահայտում է Հայկական հարցի հանգամանքներն ամենայն հավասարակշռությամբ և տրամաբանությամբ: Ֆիլմը ներկայացնում է Հայկական հարցը քաղաքական, սոցիալական և ռազմական տեսանկյուններից:
Ֆիլմը նկարահանվել է Լիբանանում, Մարսելում և Հայաստանում: Ֆիլմի բեմադրիչը Ռոբերտ Գիտիկյան է: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է Խոսե Անտոնիո Կորերանի մասին: Ֆիլմի առանցքում Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են, որոնք 100 տարի առաջ բնակություն են հաստատել Մարսելում: Նրանց մեջ էր նաև Արամը՝ ծնողների հետ: Հայրը` հրուշակագործ էր, որը դեմ էր բռնությանը և մտածում էր , որ կարելի է նպատակները իրագործել տարբեր միջոցներով, բայց առանց զենքի: Մշտական վեճի մեջ էր կնոջ` Անուշի հետ, որը դեմ չէր մեծ թվով թուրք պաշտոնատար անձանց սպանությանը և աջակցում էր ցույցերին Արամի մասնակցությունը, որոնք կազմակերպվում էի աշխարհին հիշեցնելու Հայոց հարցի և զոհերի մասին:
Արամը միանում է զինված խմբավորումներին, որոնք նրան են վստահում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի սպանությունը: Պայթյունի ժամանակ Արամը դեսպանի մեքենայի մոտ երիտասարդի է նկատում, մի քանի րոպե սպասում է, որ նա հեռանա, բայց ստիպված կատարում է իր առաջադրանքը, որի հետևանքով երիտասարդը կորցնում է ոտքերը:
Արամի մայրը` Անուշը, այցելում է երիտասարդին բուժման ընթացքում, ներողություն է խնդրում տղայի և հայ ազգի փոխարեն: Անուշը կազմակերպում է հաշմանդամ երիտասարդի և Արամի հանդիպումը Լիբանանում, բայց հասնելով այնտեղ, իմանում է, որ Արամը պաղեստինյան ռազմական ճամբարում է գտնվում: Արամի ընկերների միջոցով վերջապես Անուշը երիտասարդին հետ հանդիպում է Արամին, երիտասարդը հարցազրույց է ունենում Արամին հետ: Հանդիպումից հետո Արամը ժպիտով հեռանում է: Նրա մեքենային է մոտենում մի երիտասարդ, որը մոր աչքի առաջ սպանում է Արամին: