Համերգ՝ նվիրված համամարդկային խաղաղությանը

Դեկտեմբերի 19-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված համամարդկային խաղաղությանը:

Ելույթ են ունենալու Արգենտինայում ճանաչում ունեցող երաժիշտներ ու անհատ կատարողներ: Համերգին մասնակցելու հրավեր են ստացել նաև արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանը և կոմպոզիտոր Մարիա Քրիստինա Կասեմը, որը ծագումով հայ է:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացրեց Գագիկ Գասպարյանը: Երաժիշտը հանդես կգա հայկական մեղեդիների կատարումներով, ինչպես նաև «Հայու հոգին» ստեղծագործության պրեմիերայով, որի հեղինակը Մարիա Քրիստինան է:

Համերգը կկայանա Արգենտինայի փաստաբանների միությունում:

Հավելենք, որ Գագիկ Գասպարյանը 2015 թվականի իր բոլոր ելույթները նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նպատակը՝  օտար հանդիսատեսին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին իրազեկելն է:

Hamerg

Scroll Up