Սիրիացի փախստական միայնակ հայրը, ով հայտնի էր դարձել համացանցում, արդեն 3 բիզնես ունի (լուսանկարներ)

Այս հուզիչ և ոգևորող պատմությունը սիրիացի փախստական միայնակ հայր Աբդուլ Հալիմ ալ-Աթարմի մասին է: Նա Բեյրութ էր տեղափոխվել և գրիչներ էր վաճառում փողոցում` իր և երեխաների ապրուստն ապահովելու համար:  Երբ նրա լուսանկարներից մեկը, որում նա մի ձեռքով գրկել է քնած երեխային և մյուսով գրիչ է վաճառում, տարածվել է համացանցում, շատ մարդիկ օգնել են նրան, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է millionpictures.co-ն:

Նորվեգացի բլոգեր Ջիսուր Սայմոնարսոնը ամիսներ առաջ սկսել է Աբդուլի համար գումար հավաքելու արշավը, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ օգնել են միայնակ հորը:
Շատ կարճ ժամանակահատվածում մարդիկ ամբողջ աշխարհից Աբդուլի համար հավաքել են մոտ 191.000 դոլար:

Գումարը ստանալուց հետո սիրիացի ներգաղթյալը բացել է իր հրուշակարանը, արագ սննդի և տեղական խոհանոցի ռեստորաններ: Աբդուլը նշել է, որ այդ մարդկանց շնորհիվ փոխվել է ոչ միայն իր կյանքը, այլև իր երեխաներինը, ովքեր հիմա կարողանում են վայելել իրենց կյանքը: Աբդուլը նաև օգնել է որոշ սիրիացիների և փոխել նրանց կյանքը:

Երբ բիզնեսը սկսել է առաջադիմել հաջողությամբ, Աբդուլն օգնել է իր ընկերներին և  ընտանիքին Սիրիայում` փոխանցելով նրանց մոտ 25.000 դոլար: Նա նաև աշխատանքի է ընդունել 18 փախստականների, որոնք նույնպես Սիրիայից են:

Այժմ Աբդուլն իր երկու դուստրերի հետ ապրում է 2-սենյականոց բնակարանում և հաջողությամբ բիզնես վարում:

They can now afford to live in a two-bedroom apartment

Embedded image permalink

Embedded image permalink

Scroll Up