Սիրիահայերի շնորհիվ՝ Հայաստանում գրանցվել է 75 նոր բիզնես (տեսանյութ)
Ոսկերչություն, արծաթագործություն, սննդի արդյունաբերություն, վարսավիրություն, կարի և կոշիկի արտադրություն, ավտոտեխսպասարկում, տպագրություն, տեսանկարահանում, օճառագործություն. սրանք այն հիմնական ոլորտներ են, որտեղ սիրիահայերը ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ «Ազդարար» լրատվականն իր անդրադարձում նշում է, որ 2012 թվականից առ այսօր ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնը մոտ 500 սիրիահայ գործարարի տարբեր տեսակի օգնություն է ցուցաբերել, 106-ը ստացել են ֆինանսական աջակցություն՝ միջինը 4,5 միլիոն դրամի չափով և 5 տարի ժամկետով: Գրանցվել է 75 նոր բիզնես, բացվել 112 աշխատատեղ:
«Այսօր սիրիահայերը ավելի զգոն են դարձել, գործ սկսելուց առաջ երկար են մտածում: Զգուշավորության և խորը վերլուծության շնորհիվ վերջին շրջանում հաջողված ձեռնարկատիրության թիվը սիրիահայերի մոտ 20 տոկոսով ավելացել է»,-նշում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը: