Det Danske Filminstitut-ը կներկայացնի երկու ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Դեկտեմբերի 12-ին՝ ժ. 16:00-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում Det Danske Filminstitut-ը կցուցադրի «Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հինգ միսիոներուհիների և հումանիստների՝ Մարիա Յակոբսենի, Կարեն Եփփեի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի և Աննա Բյուլի մասին, ովքեր փրկեցին և նոր կյանք տվեցին հազարավոր հայ մանուկների, ովքեր որբացել էին Ցեղասպանության տարիներին: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Երկրորդը Ցեղասպանության պատմությունը խորհրդանշող և բոլորիս քաջ հայտնի ֆիլմերից մեկն է «Նահապետը»: Ֆիլմը ներկայացնում է մի մարդու պատմությունը, ով Ցեղասպանության տարիներին կորցնելով իր կնոջը և երեխային, փորձում է կրկին կառուցել իր կյանքը:

Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մինչև դեկտեմբերի 8-ը ցանկացողները կարող են ուղարկել էլէկտրոնային նամակներ folkedrab100@armembassy.dk հասցեով և ստանալ անվճար տոմսեր:

Scroll Up