Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն ընդունել է ՀՄԱԿ Թավրիզի վարչության պատվիրակությանը

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գրիգոր եպսիսկոպոս Չիֆթճյանը ընդունել է Հայ մշակութային Արարատ կազմակերպության Թավրիզի մասնաճյուղի վարչության պատվիրակությանը` ատենապետ Հենրիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանի մամուլի ծառայությունից, պատվիրակության այցը երախտիքի և հարգանքի պատասխան տուրք էր 2015 թվականի նոյեմբերի 5-ին Սրբազան Հոր կատրած այցին դեպի Թեհրան:
Հանդիպմանը ատենապետը մանրամասն ներկայացրել է Թավրիզի մասնաճյուղի աշխատանքները, քննարկվել են Սուրբ Ծննդի և Նոր տարվա ծրագրերը: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը մեկ անգամ ևս բարձր է գնահատել վարչության բոլոր անդամների գործադրած ջանքերը: «Երբ ստանձնածդ աշխատանքում և կատարածդ գործում դնում ես սիրտդ, այսինքն՝ ամբոջ հոգով սիրում ես կատարածդ գործը, ձախողվելու հնարավորությունները բացառվում են», գոհունակությամբ ասել է Սրբազան Հայրը:
Ատենապետ Աբրահամյանը ցանկություն է հայտնել 2016 թվականը սկսել նոր թափով և ծրագրերում ներգարվել երիտասարդրությանը, որն արժանացավ թեմի առաջնորդի լիակատար աջակցությանը: Հանդիպման ավարտին ՀՄԱԿ Թավիզի վարչության անդամները հուշավեր հանձնեցին Սրբազան Առաջնորդին: