Թուրք մարզիկի խնդրանքը Պուտինին. պատժել ոչ թե թուրք ժողովրդին, այլ իշխող կուսակցությանը

Թուրք մարզիկներից Նասուհ Մահրուքին Twitter միկրոբլոգի իր էջում ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ մի գրառում է կատարել, որը ըստ «Milliyet» թերթի մեծ աղմուկ է բարձրացրել սոցցացնում:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Մահրուքին գրել է. «Մի խնդրանք ունեմ Պուտինին: Այդ հարձակման գինը թող վճարի ոչ թե Թուրքիան կամ թուրք ժողովուրդը, այլ դա պլանավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»:

Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կուսակցության ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է:

Մարզիկի այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում և թեժ քննարկումների տեղիք տվել:

Scroll Up