TT Warsaw 2015. Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը կներկայացվի Լեհաստանում
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նոյեմբերի 26-28ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեր երկիրը կներկայացնի TT Warsaw 2015 ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
«Հայաստանն այս ցուցահանդեսին ներկայանում է առաջին անգամ: Այն շատ կարևոր է հայլեհական զբոսաշրջային կապերն ամրապնդելու և երկկողմանի զբոսաշջային հոսքերը խթանելու համար, հատկապես, որ լեհական «Լոտ» ավիաընկերությունը 2016թ. հունվարի 1ից մեկնարկում է ՎարշավաԵրևան ուղիղ չվերթերը: Առավել ևս, Հայաստանն առաջարկում է լավագույնը` լեհ զբոսաշրջիկների նախապատվություններին համապատասխան: Ցուցահանդեսը զբոսաշրջային գործակալների և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների համար գործնական կապեր ստեղծելու գերազանց հնարավորություն է ընձեռում», -նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
TT Warsaw միջոցառումն անցկացվում է ավելի քան 20 տարի և Լեհաստանում ամենակարևոր հարթակներից մեկն է զբոսաշրջային արդյունքների ներկայացման և խթանման համար: